Jump to content

VIVA Polska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
VIVA Polska
Երկիր Լեհաստան Վարշավա
Հեռարձակման գոտի Լեհաստան
Եվրոպա Եվրոպա
Հեռարձակման լեզուլեհերեն
Հեռարձակման սկսման թվական2000 հունիսի 10
ՀիմնադիրVIVA Media AG
Սեփականատեր5FIVE Russia (2013-ից)
🌐www.viva-tv.pl


VIVA Polska, լեհական երաժշտական-ժամանցային ուղղվածության հեռուստաալիք, հեռարձակումը սկսել է 2000 թվականի հունիսի 10-ին[1][2]։

2000 թ. հունիսին «VIVA MEDIA AG» հոլդինգը հիմնում է գերմանական VIVA հեռուստաալիքի լեհական տարբերակը։ 2000 թվականին ալիքը հեռարձակվում էր օրական 6 ժամ։ 2001 թվականի հունվարի 2-ից սկսում է հեռարձակվել Hotbird արբանյակից։ Այն ժամանակ VIVA Polska-ն հեռարձակվում էր 11:00-19:00 ժամերին, իսկ մնացած ժամերին եթերում էր գերմանական VIVA ալիքի հաղորդումները։ Նույն թվականի ամռանը լեհական տարբերակը երկարացնում է իր հեռարձակումը 3 ժամով, և արդեն եթերում էր 11:00-22:00[3]։ 2002 թ. ապրիլի 1-ից հեռուստաալիքի սկսեց շուրջօրյա հեռարձակել միայն սեփական հաղորդումները։

2004 թվականի հունիսի վերջին սկսեցին լուրեր տարածվել, որ Viacom հոլդինգը գնել է հեռուստաալիքը VIVA MEDIA-ից[4]։ Եթերային ցանկում փոփոխություններ եղան, և հեռուստաալիքը սկսեց ցուցադրել հիմնականում ամերիկյան երաժշտություն[5]։

2005 թ. դեկտեմբերի 1-ին հեռուստաալիքի ռեբրենգինգ անցկացվեց։ Հեռուստաալիքը Hot Bird արբանյակում տեղափոխվեց Viacom-ի փաթեթ, էկրանի ներքին մասում հայտնվեց SMS-ծառայությունների գովազգ[6]։ Նույն ամսում ալիքի կենտրոնը տեղափոխվեց Լոնդոն[7]։

2009 թ. հունիսի 22-ին մեկնարկեց հեռուստաալիքի նոր գրաֆիկական դիզայնը[8][9]։

2010 թ. հունիսի 10-ին հեռուստաալիքը նշեց իր ստեղծման տասնամյա հոբելյանը[10]։

2012 թ. ապրիլին փոխվեց ալիքի թույլատրությունը - 480х576 -ից՝ 720х576[11], իսկ հուլիսի 17-ից փոխարինվեց ալիքի պատկերանիշը[12], և նույն օրվանից սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով[13][14] և կոդավորվեց[12][15], որից հետո հասանելի դարձավ միայն Լեհաստանի տարածքում։ Հեռուստակենտրոնը Լոնդոնից տեղափոխվեց Ամստերդամ[16]։

2012 թ. աշնանը հեռուստաալիքի եթերում պակասեց երաժշտության ցուցադրման հատկացված ժամանակը, ավելացել են ժամանցային հաղորդումներ և շոուներ[17]։

2013 թ. փետրվարի 1-ից VIVA Polska հեռուստաալիքի ղեկավարումը ստացել է միջազգային 5FIVE Russia մեդիա ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]