Բադի մեթոդ
Բադի մեթոդը, ծրագրի կոդում սխալների հայտնաբերման՝ debug-ի, տեխնոլոգիա է։ Անվանումը հղվում է Պրագմատիկ ծրագրավորողը (The Pragmatic Programmer) գրքին, որում պատմվում է ծրագրավորողի մասին, որ պահում է ռետինե բադ և գտնում է ծրագրի սխալները բադին բացատրելով իր գրած կոդի բոլոր տողերը[1]։
Այս տեխնիկան ունի այլ անվանումներ, որոնցում բադը փոխարինվում է ուրիշ անշունչ առարկաներով։
Ծրագրավորողներից շատերը փորձ են ունեցել բացատրել խնդիրը մեկ ուրիշին, հնարավոր է նույնիսկ մեկին, ով ոչինչ չգիտի ծրագրավորումից, և բացատրելու ընթացքում գտել են խնդրի լուծումը։ Նկարագրելով, թե ինչ է նախատեսվում ստանալ և դիտարկելով, թե իրականում ինչ է անում ծրագիրը, ակնհայտ են դառնում բոլոր անհամապատասխանությունները։ [2]
Ընդհանուր առմամբ, որևէ երևույթի բացատրությունը պարտադրում է դիտարկել այն տարբեր տեսանկյուններից և բերում է դրա ավելի խորը հասկանալուն[3]։
Օգտագործելով անշունչ առարկա ծրագրավորողը կարող է կիրառել այս տեխնիկան առանց որևԷ մեկին խանգարելու։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
“ | Որոշումները հաճախ գտնվում են խնդիրը բարձրաձայն ներկայացնելու արդյունքում: | ” |
- Բադ, Quack Overflow |
2018 թվականի ապրիլի 1-ին Stack Exchange համակարգը ներկայացրեց նոր ֆունկցիա Quack Overflow։ Բադի նկարը հայտնվում էր կայքի աջ ներքևի մասում։ Բադի վրա սեղմելուց հետո բադը լսում է կայքի այցելուի խնդիրը և որոշ ժամանակ անց պատասխանում «կվակ» ձայն արձակելով[4]։ Կայքի որոշ այցելուներ կարծել են, որ իրենց համակարգչում գործում է վնասակար ծրագիր մինչ իմանալը, որ կոճակը ապրիլի մեկի կատակ է[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Pragmatic Programmer: From Journeyman to Master. Addison Wesley. ISBN 978-0201616224. էջ 95
- ↑ Baker, SJ, The Contribution of the Cardboard Cutout Dog to Software Reliability and Maintainability.
- ↑ Hayes, David (2014 թ․ հունիսի 25). «Ռետինե բադերի ուժի հիմքում ընկած հոգեբանությունը (The Psychology Underlying the Power of Rubber Duck)». Press Up. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Stack Exchange has been taken over by a rubber duck!». Meta Stack Exchange. 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Purushothaman, Praveen Kumar (2018 թ․ մարտի 31). «Quack Overflow - Stack Overflow's take on April Fool!». Adventures (Blog). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.