Ֆրանսիշկու Ռամոշ
Ֆրանսիշկու Ռամոշ պորտ.՝ Chico Ramos | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1995[1] (29 տարեկան) կամ ապրիլի 10, 1994[2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Póvoa de Varzim | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանսիշկու Աուգուստո Նետո Ռամոշ (պորտ.՝ Francisco Augusto Neto Ramos, ապրիլի 10, 1995[1] կամ ապրիլի 10, 1994[2], Póvoa de Varzim), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Շավիշ» ակումբի կիսապաշտպան։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Ռիո դե Ժանեյրոյում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամոշը «Վարզիմ» և «Պորտու» ֆուտբոլային ակումբների սան է։ 2014 թվականի օգոստոսի 10-ին «Օլիվեյրենսե»-ի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Սեգունդա լիգայում[3]։ Դեկտեմբերի 7-ին մայրաքաղաքային «Ատլետիկո»-ի դեմ խաղում Ֆրանսիշկուն իր առաջին գոլը հեղինակեց «Պորտու»-ի կազմում[4]։ 2016 թվականի հունվարի 20-ին Պորտուգալական լիգայի գավաթի «Ֆարմալիկան»-ի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ վիշապների հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ժանելի Իմբյուլին[5]։ Մարտի 12-ին «Ունիան Մադեյրա»-ի դեմխաղում Ռամոշն առաջին անգամ հանդես եկավ Սանգրիշ լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վենսան Աբուբաքարին[6]։ Նույն թվականին նա օգնեց նրանց հաղթել Սեգունդա լիգայում։
Ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ռամոշը տեղափոխվեց «Շավիշ» ֆուտբոլային ակումբ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կազմում Ռամոշը դարձել է 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Հունգարիայում։ Առաջնության ընթացքում նա խաղացել է Իսրայելի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[7], Հունգարիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[8], Սերբիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[9] և Գերմանիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ խաղերում[10]։
2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ֆրանսիշկուն մասնակցեց 2015 թվականին Նոր Զելանդիայում կայացած Ֆուտբոլի երիտասարդական հավաքականների աշխարհի առաջնություն։ Առաջնության ժամանակ նա խաղացել է Կատարի երիտասարդական հավաքականի[11], Սենեգալի երիտասարդական հավաքականի[12], Կոլումբիայի երիտասարդական հավաքականի[13] և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի[14] դեմ խաղերում։
2016 թվականին Ռամոշը Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Առաջնության ժամանակ նա խաղացել է ընդդեմ Արգենտինայի Օլիմպիական հավաքականի[15], Հոնդուրասի Օլիմպիական հավաքականի[16], Ալժիրի Օլիմպիական հավաքականի[17] և Գերմանիայի Օլիմպիական հավաքականի[18]։
2022 թվականին Պորտուգալիայի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Շվեյցարիայի դեմ խաղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Soccerway(բազմ․)
- ↑ «Порту II VS. Оливейренсе 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—10.
- ↑ «Порту II VS. Атлетико Лиссабон 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—12—07.
- ↑ «Фамаликан VS. Порту 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—01—20.
- ↑ «Порту VS. Униан Мадейра 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2016—03—12.
- ↑ «Португалия (до 19) VS. Израиль (до 19) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—19.
- ↑ «Венгрия (до 19) VS. Португалия (до 19) 1:6» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—22.
- ↑ «Португалия (до 19) VS. Сербия (до 19) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—28.
- ↑ «Германия (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—31.
- ↑ «Катар (до 20) VS. Португалия (до 20) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
- ↑ «Португалия (до 20) VS. Сенегал (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
- ↑ «Колумбия (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
- ↑ «Бразилия (до 20) VS. Португалия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
- ↑ «Португалия (до 23) VS. Аргентина (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Гондурас (до 23) VS. Португалия (до 23) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Алжир (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրությունը soccerway-ում
- National team data Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիշկու Ռամոշ» հոդվածին։ |
|