Մաադին իր կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ։ 2000 թվականին գրել է «Կարապի երգը» ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ, նա սցենարներ է գրել իրանական մի շարք ֆիլմերի համար։ Իր դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին, երբ նկարահանվել է Ասղար Ֆարհադիի«Էլիի մասին» ֆիլմում։ Ավելի ուշ, նկարահանվել է նույն ռեժիսորի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմում, որը մեծ քննադատության է արժանացել մուսուլմանական հասարակությունում։
Երկու տարի անց, Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին՝ Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմում Նադերի դերը մարմնավորելու համար (2011)[5]։ Նկարահանվել է «Ճամբար «Իքս Ռեյ»» անկախ դրամա ֆիլմում, որը ցուցադրվել է 2014 թվականի Սանդենս կինոփառատոնի ժամանակ, իսկ մեծ էկրանին թողարկվել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Մաադին նկարահանվել է նաև HBO հեռուստաընկերության «Մի անգամ գիշերը» հեռուստասերիալում[6][7]։
2014 թվականին եղել է Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։