Պատուհանը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | պրիտչա |
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Բորիս Լարին |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո և Պյոտր Ռեպկին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1966 |
«Պատուհանը» (ռուս.՝ «Окно»), խորհրդային երաժշտական նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին ռեժիսոր Բորիս Ստեպանցևի կողմից, քնարական առակ մեծահասակների համար։ Մուլտֆիլմի սցենարի համար հիմք է ծառայել Ֆեոդոր Կնորեի «Երկնագույն պատուհանը» պատմվածքի սյուժեն[1]։ Մուլտֆիլմում հնչում է երաժշտություն Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ սիրո մասին երազանքները միշտ էլ ավելի գեղեցիկ են, քան ինքը սերը։
Աղջկա պայծառ լուսավորված պատուհանը պատանու համար դառնում է ամեն ինչ, նրա շուրջն են պտտվում ոչ միայն նրա բոլոր մտքերն ու նրա ուղարկած ծաղիկների զամբյուղները, այլև նա ինքն էլ իր երազներում վերածվում է արհեստական արբանյակի նմանակի, իսկ պատուհանը՝ տիեզերքի կենտրոնի։ Նկարված մուլտֆիլմի արվեստը նրա հեղինակներին թույլ է տալիս էկրանին մարմնավորել այդ փոխաբերությունը։ Անցնում են օրեր, փոխվում են տարվա եղանակները։ Գալիս է ձմեռ, իսկ պատանին առաջվա նման առաց շեղվելու սիրահարված նայում է այդ պայծառ պատուհանին։ Իսկ ինչ կլիներ, եթե այն չլիներ, եթե ենթադրենք, որ այն դատարկվել է, որ տունն կործանվել է ու վերածվել ավերակների։ Միայն այդ ենթադրությունը նրա հայացքը ծածկում է մահացու կարոտով, երկրում թագավորում են խավարն ու քաոսը։ Բայց ոչ, արևի նման նորից ծագում է այդ պայծառ պատուհանը հորիզոնի հետևից։ Աղջիկն իջնում է վերելակով։ Նա վազում է նրան ընդառաջ։ Տեղի է ունենում ծանոթություն։ Երազանքի իրականացումը փոխում է աշխարհը։ Լուսինը, որ մի ժամանակ բաժանվել էր երկու մասի, միավորում է իր կեսերը։ Նրա պատուհանում հիմա արդեն երկու ֆիգուրներ են՝ տղան ու աղջիկը, որը տեղափոխվել է նրա մոտ, դարձել նրա կինը։ Տղան նրան պատմում է սիրո մասին, իսկ նրա հայացքն ընկնում է ծանոթ պատուհանին։ Աղջիկը փորձում է գրավել նրա ուշադրությունը։ Բայց գրկելով նրան կարծես ակամա, որպես պարտականություն, պահանջ, նա առանց աչքը կտրելու, ինչպես նախկինում, նայում է այն պատուհանին, որտեղ ինչպես առաջ, հայտնվում է աղջկա ֆիգուր։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Ярко освещённое окно девушки становится для Юноши всем, вокруг него вращаются не только все его мысли и посылаемые им корзины цветов, но и он сам в своих мечтах превращается в подобие искусственного спутника, а окно — в центр вселенной. Искусство рисованного мультфильма позволяет его авторам воплотить на экране эту метафору. Проходят дни, сменяются времена года. Наступает зима. А юноша всё так же, не отрываясь, влюблённо глядит в это сверкающее окно. А что, если б его не было, если предположить, что оно опустело, что дом разрушен и лежит в развалинах? Одно такое предположение застилает его взгляд смертельной тоской, на земле воцаряются мрак и хаос. Но нет, как солнце, вновь восходит это сверкающее окно из-за горизонта. Девушка спускается в лифте. Он бежит ей навстречу. Происходит знакомство. Воплощение мечты изменяет мир. Луна, некогда расколотая надвое, соединяет свои половинки. В его окне теперь уже два силуэта — он и она, переселившаяся к нему, ставшая его женой. Он говорит ей о любви, а взгляд его падает на знакомое окно. Она пытается овладеть его вниманием. Но, обнимая её как-то вяло, по обязанности, по требованию, он неотрывно, как тогда, глядит в то окно где снова, как и раньше, мелькает девическая фигурка...[2]. |
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Բորիս Լարին |
Բեմադրող նկարիչներ | Անատոլի Սավչենկո, Պյոտր Ռեպկին |
Նկարիչ-դեկորատորներ | Իրինա Սվետլիցա, Վերա Խարիտոնովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Յուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Օլգա Օռլովա, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Բալաշով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Վ. Տուրուբիներ |
Ռեժիսորի օգնական | Ե. Շիլովա |
Տնօրեն | Գ. Կրուգլիկով |
Դիրիժոր | Էմին Խաչատրյան |
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմի պլազտիկ ճիշտ լուծման բանալին որոնելու ընթացքում մուլտֆիլմի բեմադրող նկարիչներ Ա․ Սավչենկոն ու Պ․ Ռեկինն ստիպված են եղել փորձել բազմաթիվ տարբերակներ։ Լուծումը գտնելուն օգնել է աշխատանքներին միացած նկարիչ Վալերի Լևենտալը, որը ֆիլմի համար արել է մուլտիպլիկացիայի համար ոչ տիպալան էսքիզներ[1]։
Ֆիլմի դրամատիկությունը մեծ մասամբ պայմանավորված է հնչող երաժշտությամբ․
Իսկ Պրոկոֆևի երաժշտության հետ ամե ինչ ստացվեց ոչ այնպես։ Պարզվեց, որ այն պարզապես ինքն է նկարում այն, ինչ պետք է տեղի ունենա էկրանին, մինչև ամենափոքր ժեստը՝ որոշելով կերպարների խաղը։ Եվ կարելի է միայն ինչպես պետք է ունկնդիր լինել, որ հասկանալ, ոչ միայն հասկանալ, այլ ուղղակի հստակ տեսնել այն ամենը, ինչ կենդանանում է էկրանին։
Ամենազարմանալին այն է, որ նրա դրամատուրգիան տրամաբանական է, բամզաթիվ մտածված սյուժետային քայլերից ավելի ստույգ։ Մնում էր միայն հետևել նրան, հնազանդորեն դուրս նետելով ամեն թույլը, դատողականը, նրա պարզ զգացմունքին հակասողը։Բնօրինակ տեքստ (ռուս.)А с музыкой Прокофьева получилось всё не так. Оказалось, что она просто сама рисует то, что должно произойти на экране, до мельчайшего жеста, определяя игру персонажей. И нужно только как следует вслушаться, чтобы понять, да не то что понять, а просто отчётливо увидеть всё, что оживает на экране.
Самое удивительное, что её драматургия была логичнее, точнее многих надуманных сюжетных ходов. Оставалось только следовать ей, послушно выбрасывая всё хилое, рассудочное, противоречившее её ясному чувству․— Բ. Ստեպանցև[1]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 – Մամայայի անիմացիոն ֆիլմերի I միջազգային կինոփառատոնի «Արծաթե հավալուսն» մրցանակ Քնարականության համար (Ռումինիա)[3] հեղինակային ֆիլմերի անվանակարգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Асенин С. В. Мудрость вымысла: Мастера мультипликации о себе и своём искусстве. — М.: Искусство, 1983. — С. 157. — 206 с.
- ↑ С. В. Асенин. Волшебники экрана. Направления поисков. Муза романтики Արխիվացված է Փետրվար 26, 2014 Wayback Machine-ի միջոցով:, 3d-master.org.
- ↑ С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-04 archive.today , 3d-master.org.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատուհանը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|