Jump to content

Մասնակից:Գայա1975/Սևագրություն 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2023[1]      Լավ՝  85-100 միավոր      Բավարար՝ 70-85 միավոր      Խնդրահարույց՝ 55-70 միավոր      Բարդ՝  40–55 միավոր      Շատ լուրջ <40 միավոր      Դասակարգված չէ

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս, երկրների ամենամյա վարկանիշային աղյուսակ, որը 2002 թվականից սկսած կազմվում և հրապարակվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից՝ հիմնվելով երկրների մամուլի ազատության նախորդ տարվա ցուցանիշների վերաբերյալ կազմակերպության սեփական գնահատականի վրա։ Այն նպատակ ունի ցույց տալ յուրաքանչյուր երկրում լրագրողների, լրատվական կազմակերպությունների և ինտերնետ օգտատերերի ազատության մակարդակը, ինչպես նաև իշխանությունների կողմից այդ ազատությունը հարգելու ջանքերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը վերաբերում է բացառապես մամուլի ազատությանը: Գնահատման ենթակա երկրներում այն չի գնահատում լրագրության որակը և չի անդրադառնում մարդու իրավունքների խախտումներին, որոնք կարող են տեղի ունենալ տվյալ երկրում[2]:

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը մասամբ հիմնված է հարցաշարի վրա[3], որը նախկինում գնահատում էր յոթ ընդհանուր չափորոշիչներ՝ բազմակարծությունը (մեդիայում կարծիքների բազմազանության աստիճանը), լրատվամիջոցների անկախությունը, միջավայրը և ինքնագրաքննությունը, օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները և չարաշահումները:

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի մեթոդաբանությունը 2022 թվականին ենթարկվել է լուրջ փոփոխությունների՝ համեմատած 2013-2021 թվականներին օգտագործված մեթոդաբանության հետ, և արդյունքում յուրաքանչյուր կատեգորիայի շեմային արժեքների համար ճշգրտումներ են կատարվել[3]: Այժմ միավորները գնահատվում են հինգ տարբեր կատեգորիաներով՝ քաղաքական իրավիճակ, իրավական դաշտ, տնտեսական պայմաններ, սոցիալ-մշակութային միջավայր և անվտանգություն[4]:

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիան նպատակ ունի գնահատել ԶԼՄ-ների անկախությունը և լրատվամիջոցներին տրամադրվող աջակցության մակարդակը, որպեսզի նրանք կարողանան հաշվետու պահել կառավարությանը և պաշտոնյաներին:

Իրավական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցաթերթիկը հաշվի է առնում ԶԼՄ-ները կարգավորող իրավական կանոնները (ներառյալ մամուլի իրավախախտումների համար տույժերը, լրատվամիջոցների որոշ տեսակների նկատմամբ պետական մենաշնորհի առկայությունը, ԶԼՄ-ների կարգավորման մեթոդները) և հանրային լրատվամիջոցների անկախության մակարդակը: Այն ներառում է նաև համացանցում ազատ տեղեկատվության  խախտումները։

Տնտեսական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիայի նպատակն է գնահատել տնտեսական սահմանափակումները, որոնք ազդում են մամուլի վրա՝ իր առաքելությունը կատարելիս:

Սոցիալ-մշակութային միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիան նպատակ ունի գնահատել, թե ինչպես են սոցիալական և մշակութային գործոններն ազդում լրագրողների վրա, որպեսզի նրանք ինքնագրաքննվեն և խուսափեն հատուկ թեմաների լուսաբանումից, որոնք կարող են հակասել երկրի գերիշխող մշակութային նորմերին:

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիայի նպատակն է գնահատել լրագրողների անվտանգությունն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ առանց մարմնական վնասվածքների վտանգի, հոգեբանական կամ հուզական սթրեսի կամ իրենց կարիերայի վրա բացասական հետևանքների:

Տարվա ընթացքում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մոնիթորինգի է ենթարկում լրագրողների, ինտերնետ օգտատերերի և լրատվամիջոցներին աջակցող անձնակազմի նկատմամբ բռնության դեպքերը՝ ներառյալ կառավարական կառույցների, զինված ջոկատների, գաղտնի կազմակերպությունների կամ ճնշման խմբերի կողմից իրականացված բռնության դեպքերը: Այս միջադեպերը հաշվի են առնվում վերջնական գնահատականի մեջ: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ ավելի բարձր միավորը վկայում է մամուլի ավելի մեծ ազատության մասին։

Հարցաթերթիկը բաժանվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գործընկեր կազմակերպություններին, որոնց թվում են հինգ մայրցամաքներում գտնվող 18 հասարակական կազմակերպություններ, որոնց գործուննեությունը կենտրոնացած է խոսքի ազատության վրա, ողջ աշխարհում կազմակերպության 150 թղթակիցներին, ինչպես նաև այլ լրագրողների, հետազոտողների, իրավական փորձագետների և իրավապաշտպանների[2]:

Վարկանիշներ և միավորներ՝ ըստ երկրների կամ վայրերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները դասակարգվում են 0-100 միավորանոց սանդղակով.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2024 World Press Freedom Index». Reporters Without Borders. 2024. Արխիվացված օրիգինալից 7 May 2022-ին. Վերցված է 12 May 2022-ին.
  2. 2,0 2,1 How the index was compiled Արխիվացված 19 Օգոստոս 2013 Wayback Machine, Reporters Without Borders, 2013
  3. 3,0 3,1 2022 World Press Freedom Index, Methodology Արխիվացված 7 Հուլիս 2022 Wayback Machine Reporters Without Borders, 2022
  4. «Methodology used for compiling the World Press Freedom Index 2023 | RSF». rsf.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-08-07-ին.
  5. «Index 2024 – Global score». Reporters Without Borders. Վերցված է 3 May 2024-ին.
  6. «Index 2023 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 10 May 2023-ին. Վերցված է 3 May 2023-ին.
  7. «Index 2022 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 8 September 2022-ին. Վերցված է 8 December 2022-ին.
  8. «Index 2021 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 1 September 2022-ին. Վերցված է 8 December 2022-ին.
  9. «Index 2020 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 5 September 2022-ին. Վերցված է 16 August 2022-ին.
  10. «Index 2019 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 3 September 2022-ին. Վերցված է 16 August 2022-ին.

Արտաքի հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Միջազգային վարկանիշներ Կատեգորիա:Մամուլի ազատություն ըստ երկրի Կատեգորիա:Մամուլի ազատություն