Ծնվել է Նևադայում: Մեծացել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: 1929 թվականին Փեթն ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել Ֆուլերտոնի քոլեջում[5]: Քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[6]: Ուսման վճարը տալու համար գործի է անցել մի քանի աշխատավայրերում, այդ թվում՝ դեղատանը, աշխատել է նաև որպես մեքենագրուհի և ռենտգենոլոգ: 1940 թվականին նա ամուսնացել է իրավաբան Ռիչարդ Նիքսոնի հետ, նրանք ունեցել են երկու դուստր։ Փեթը ամուսնու հետ միասին մասնակցել է 1946 և 1948 թվականների Կոնգրեսի ընտրություններին համար իրականացվող հաջող քարոզարշավին: Ավելի ուշ նա դարձավ Միացյալ Նահանգների երկրորդ տիկինը, երբ նրա ամուսինը ընտրվեց փոխնախագահ՝ Դուայթ Էյզենհաուերի կառավարման ժամանակ: Այս կերպ Փեթը ամուսնու հետ կատարել է բավական շատ բարեգործություններ, որոնք լավագույնս կերպով լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից: ԱՄՆ փոխնախագահ՝ Ռ. Նիքսոնի հետ 1959 թվականի ամռանը այցելել է Խորհրդային Միություն։ Օգնել է ամուսնուն 1960 թվականի իր անհաջող նախագահական ընտրարշավում, իսկ հետո՝ 1968 թվականի նրա հաջող ընտրարշավում: