Jump to content

«ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ծանոթագրության կաղապարում ամսաթվի թարգմանություն/ձևաչափի ուղղում
չ Cite web, Ռուսերեն գիրք և Ռուսերեն հոդված կաղապարների ձևաչափի ուղղում, դաս․ կատ․
 
(2 intermediate revisions by 2 users not shown)
Տող 31. Տող 31.


== Անձնակազմի ընտրությունը խաղաղապահ գործողությունների համար ==
== Անձնակազմի ընտրությունը խաղաղապահ գործողությունների համար ==
Մի շարք հետազոտողների կարծիքով, երկար ժամանակ խաղաղապահ գործողությունների համար անձնակազմի ընտրությունը վառ արտահայտված դիսկրիմինացիոն և քաղաքականորեն պայմանավորված բնույթ էր կրում<ref name="СССР и ООН">{{книга|автор= Коллектив авторов.|часть= ООН и укрепление международного мира и безопасности|заглавие= Советский Союз и Организация Объединённых Наций 1966-1975 гг.|ответственный= АН СССР, Институт истории СССР|место= {{М.}}|издательство= Наука|год= 1975|страницы= 52-53|страниц= 536|тираж= 6700}}</ref>։ Հիմնականում ընտրվում էին արևմտյան երկրների բանակների կադրային կամ պահեստային սպաները, որոնք ուղղակի կամ անուղղակի հետաքրքրություն ունեին հակամարտության գոտիներում, այդպիսով, առաքելությունների իրականացման ժամանակ անկողմնակալության և չեզոքության մասին խոսք լինել չէր կարող։ Մինչ [[1970]]-ական թվականների կեսերը ՄԱԿ-ի գործունեության պատմության մեջ սոցիալիստական երկրները ռազմական դիտորդների խաղաղապահ գործողություններին և առաքելություններին չեն մասնակցել։ Միևնույն ժամանակ, ամերիկյան սպաները գործողությունների անցկացման ժամանակ ՄԱԿ-ի դիտորդների դերում հանդես էին գալիս [[Հունաստան]]ում, [[Պակիստան]]ում, [[Քաշմիր]]ում, [[Լիբանան]]ում, [[Արևմտյան Իրիան]]ում<ref>{{статья|автор= Семёнов В. С.|заглавие= Устав ООН и вопрос об операциях по поддержанию мира|автор издания= Ассоциация международного права|издание= Советский ежегодник международного права 1968|тип= Печатный орган АМП СССР|место= {{М.}}|издательство= Наука|год= 1969|страницы= 64. — Тираж 2300 экз}}</ref>։ Դիտորդների մեծ թվաքանակ տրամադրվել է ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից [[ՆԱՏՕ]]-ի, [[Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն|ՍԵՆՏՕ]]-ի, [[Արաբական Պետությունների Լիգա|ԱՊԼ]]-ի, [[Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա|ՀԱԵԱ]]-ի և այլնի ռազմական գծով<ref name="СССР и ООН" />։
Մի շարք հետազոտողների կարծիքով, երկար ժամանակ խաղաղապահ գործողությունների համար անձնակազմի ընտրությունը վառ արտահայտված դիսկրիմինացիոն և քաղաքականորեն պայմանավորված բնույթ էր կրում<ref name="СССР и ООН">{{Ռուսերեն գիրք |автор=Коллектив авторов. |заглавие=Советский Союз и Организация Объединённых Наций 1966-1975 гг. |ответственный=АН СССР, Институт истории СССР |год=1975 |часть=ООН и укрепление международного мира и безопасности |место={{М.}} |издательство=Наука |страницы=52-53 |страниц=536 |тираж=6700}}</ref>։ Հիմնականում ընտրվում էին արևմտյան երկրների բանակների կադրային կամ պահեստային սպաները, որոնք ուղղակի կամ անուղղակի հետաքրքրություն ունեին հակամարտության գոտիներում, այդպիսով, առաքելությունների իրականացման ժամանակ անկողմնակալության և չեզոքության մասին խոսք լինել չէր կարող։ Մինչ [[1970]]-ական թվականների կեսերը ՄԱԿ-ի գործունեության պատմության մեջ սոցիալիստական երկրները ռազմական դիտորդների խաղաղապահ գործողություններին և առաքելություններին չեն մասնակցել։ Միևնույն ժամանակ, ամերիկյան սպաները գործողությունների անցկացման ժամանակ ՄԱԿ-ի դիտորդների դերում հանդես էին գալիս [[Հունաստան]]ում, [[Պակիստան]]ում, [[Քաշմիր]]ում, [[Լիբանան]]ում, [[Արևմտյան Իրիան]]ում<ref>{{Ռուսերեն հոդված |автор=Семёнов В. С. |заглавие=Устав ООН и вопрос об операциях по поддержанию мира |год=1969 |автор издания=Ассоциация международного права |место={{М.}} |издание=Советский ежегодник международного права 1968 |издательство=Наука |тип=Печатный орган АМП СССР |страницы=64. — Тираж 2300 экз}}</ref>։ Դիտորդների մեծ թվաքանակ տրամադրվել է ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից [[ՆԱՏՕ]]-ի, [[Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն|ՍԵՆՏՕ]]-ի, [[Արաբական Պետությունների Լիգա|ԱՊԼ]]-ի, [[Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա|ՀԱԵԱ]]-ի և այլնի ռազմական գծով<ref name="СССР и ООН" />։


[[1970]]-ական թվականների կեսերին իրավիճակը սկսում է փոխվել։ Սոցիալիստական երկրները սկսում են ավելի հաճախ մասնակցել խաղաղապահ առաքելություններին՝ [[Լեհաստան]]ը [[1982]] թվականին [[Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր]]ում ({{lang-en|United Nations Interim Force in Lebanon (UNIFIL)}}) և [[ԽՍՀՄ]]-ն<ref>Запарий Ю. В. [http://elar.urfu.ru/handle/10995/23829 Миротворческие операции ООН и Советский Союз: политика и практика] // Известия Уральского государственного университета. — 2004. — № 31. — С. 142—153.</ref>՝ ռազմական դիտորդների խմբերում [[Եգիպտոս]]ում, [[Նամիբիա]]յում, [[Քուվեյթ]]ում, [[Արևմտյան Սահարա]]յում և [[Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետություն|Կամպուչիա]]յում։
[[1970]]-ական թվականների կեսերին իրավիճակը սկսում է փոխվել։ Սոցիալիստական երկրները սկսում են ավելի հաճախ մասնակցել խաղաղապահ առաքելություններին՝ [[Լեհաստան]]ը [[1982]] թվականին [[Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր]]ում ({{lang-en|United Nations Interim Force in Lebanon (UNIFIL)}}) և [[ԽՍՀՄ]]-ն<ref>Запарий Ю. В. [http://elar.urfu.ru/handle/10995/23829 Миротворческие операции ООН и Советский Союз: политика и практика] // Известия Уральского государственного университета. — 2004. — № 31. — С. 142—153.</ref>՝ ռազմական դիտորդների խմբերում [[Եգիպտոս]]ում, [[Նամիբիա]]յում, [[Քուվեյթ]]ում, [[Արևմտյան Սահարա]]յում և [[Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետություն|Կամպուչիա]]յում։


== Մշակույթում ==
== Մշակույթում ==
''Sabaton'' խումբը խաղաղապահներին նվիրել է «Light in the Black» երգը<ref>{{Cite web |url=http://www.lyricstime.com/sabaton-light-in-the-black-lyrics.html |title=Light In The Black |accessdate=2016 թ․ սեպտեմբերի 3 |archive-date=2011 թ․ սեպտեմբերի 19 |archive-url=https://web.archive.org/web/20110919071507/http://www.lyricstime.com/sabaton-light-in-the-black-lyrics.html |dead-url=yes }}</ref>։
''Sabaton'' խումբը խաղաղապահներին նվիրել է «Light in the Black» երգը<ref>{{Cite web |title=Light In The Black |url=http://www.lyricstime.com/sabaton-light-in-the-black-lyrics.html |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20110919071507/http://www.lyricstime.com/sabaton-light-in-the-black-lyrics.html |archive-date=2011 թ․ սեպտեմբերի 19 |accessdate=2016 թ․ սեպտեմբերի 3}}</ref>։


== Տես նաև ==
== Տես նաև ==
Տող 53. Տող 53.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Զինուժ-անավարտ}}


[[Կատեգորիա:Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Զինված ուժեր]]
[[Կատեգորիա:Զինված ուժեր]]
[[Կատեգորիա:Ռազմագիտություն]]
[[Կատեգորիա:Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններ և գործողություններ]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններ և գործողություններ]]
[[Կատեգորիա:Միջազգային իրավունք]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի քարտուղարություն]]
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի քարտուղարություն]]
[[Կատեգորիա:Միջազգային իրավունք]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Ռազմագիտություն]]

Ընթացիկ տարբերակը 17:19, 24 Մարտի 2024-ի դրությամբ

ՄԱԿ-ի խաղաղապահները Էրիթրեայում

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր (ՄԱԿ-ի խաղաղապահ զորախումբ) (ֆր.՝ Les casques bleus, գերմ.՝ Blauhelme), ՄԱԿ-ի անդամ-պետությունների զինված անձնակազմ, որն առանձնացված է ՄԱԿ-ի կանոնադրությանը համաձայն՝ խաղաղությանը և անվտանգությանը սպառնող վտանգի վերացման կամ կանխարգելման համար, այն դեպքում, երբ տնտեսական և քաղաքական բնույթի միջոցառումները դարձել են կամ կդառնան անբավարար։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման, կազմի, օգտագործման և ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը։ Ռազմավարական ղեկավարությունը իրականացվում է Ռազմաշտաբային կոմիտեի կողմից։

1988 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ստեղծել է տոն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահների միջազգային օր, որը 2003 թվականից ամեն տարի նշվում է մայիսի 29-ին։

ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի գոյության առաջին 40 տարիների ընթացքում (1945-1985) անցկացվել է խաղաղության պահպանման ընդամենը 13 գործողություն։ Վերջին 20 տարիների ընթացքում անցկացվել է 51 առաքելություն։

Ի սկզբանե խաղաղության պահպանման գործողություններն իրենցից հիմնականում ներկայացնում էին միջպետական պատերազմներից հետո հրադադարի համաձայնագրի պահպանման և պատերազմող երկրների բաժանման գործողություններ։

«Սառը պատերազմ»-ի ավարտը հանգեցրել է ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների բնույթի ծայրահեղ փոփոխմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսեց ստեղծել ՄԱԿ-ի խաղաղության պահպանման ավելի խոշոր և բարդ առաքելություններ։ Բացի այդ, խաղաղության պահպանման գործողությունները սկսեցին ներառել ավելի շատ ոչ ռազմական բաղադրիչներ։ Այդպիսի գործողությունների համակարգման համար 1992 թվականին ստեղծվել է ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտ։

Հնդկաստանի զինված ուժերի Տ-72 տանկերը Սոմալիում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ժամանակ

Անվտանգության խորհուրդը սկսեց խաղաղապահներին ուղարկել հակամարտության այնպիսի գոտիներ, որտեղ կրակի դադարեցման համաձայնագիր չի կնքվել և խաղաղապահ զորքերի ներկայության համար հակամարտության բոլոր մասնակիցների կողմից համաձայնություն չի տրվել (օրինակ՝ խաղաղապահ գործողություններ Սոմալիում և Բոսնիայում)։ Որոշ խնդիրներ, որոնք դրված էին այդ խաղաղապահ առաքելությունների առջև, անհնար էր կատարել այն ռեսուրսները և անձնակազմով, որոնք առկա էին նրանց մոտ։ Այդ անհաջողությունները, որոնցից առավել աչքի են ընկել 1995 թվականի Սրեբրենիացայի (Բոսնիա) սպանությունները և 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանությունը, ստիպեցին ՄԱԿ-ին մանրամասնորեն վերլուծել խաղաղության պահպանման գործողությունների հայեցակարգը։

Նորվեգացի խաղաղապահը Սարաևոյի պաշարման ժամանակ, 1992 թվականի ամառ:

1948 թվականից ավելի քան 130 երկիր ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները անցկացնելու համար տրամադրում էր իր ռազմական և ոստիկանական անձնակազմը և քաղաքացիական աշխատակիցներին։ Խաղաղության պահպանման համար ստեղծված առաջին գործողությունից հետո, ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայել է մեկ միլիոնից ավելի զինծառայող, ոստիկան և քաղաքացիական անձ։

Հնդկացի խաղաղապահները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

ՄԱԿ-ի խաղաղություն պահպանող գործողությունների կազմում զինվորական ծառայություն անցնող զինծառայողները վարձատրվում են իրենց երկրների կառավարության կողմից։ Ընդ որում, այդ երկրները փոխհատուցում են ստանում ՄԱԿ-ի կողմից։

ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները պարտավոր են վճարել խաղաղության պահպանման գործողությունների վրա արվող ծախսերի իրենց բաժինը այն բանաձևի համաձայն, որը նրանք հաստատել են։ Չնայած դրան, 2006 թվականի հունվարի 31-ի դրությամբ անդամ-պետությունների պարտքերը կազմել են մոտ 2,66 միլիարդ ԱՄՆ դոլար։

20-րդ դարի 90-ական թվականներից ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններն իրականացվում են ավելի շատ տարածաշրջանային կազմակերպությունների փոխազդեցությամբ։ ՄԱԿ-ի առաջին գործողությունը, որն իրականացվել է նույն վայրում, որտեղ անցկացվել է խաղաղության պահպանման տարածաշրջանային ուժերի գործողությունը, եղել է 1993 թվականի Լիբերիայի առաքելությունը։ Տարածաշրջանային ուժերն այնտեղ ուղարկվել են Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (անգլ.՝ The Economic Community of West African States (ECOWAS)) կողմից։ 1994 թվականի ՄԱԿ-ի առաքելությունը Վրաստանում սկսեց համագործակցել ԱՊՀ-ի խաղաղապահ ուժերի հետ։ 1990-ական թվականների երկրորդ կեսին Բոսնիայում և Հերցեգովինայում և Կոսովոյում խաղաղապահ գործողությունները անցկացվել են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ։ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերը համագործակցում են քաղաքական աջակցություն հատկացնելու ՄԱԿ-ի առաքելության հետ[1]։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի զրահափոխադրիչը հարավային Լիբանանում

Անձնակազմի ընտրությունը խաղաղապահ գործողությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտողների կարծիքով, երկար ժամանակ խաղաղապահ գործողությունների համար անձնակազմի ընտրությունը վառ արտահայտված դիսկրիմինացիոն և քաղաքականորեն պայմանավորված բնույթ էր կրում[2]։ Հիմնականում ընտրվում էին արևմտյան երկրների բանակների կադրային կամ պահեստային սպաները, որոնք ուղղակի կամ անուղղակի հետաքրքրություն ունեին հակամարտության գոտիներում, այդպիսով, առաքելությունների իրականացման ժամանակ անկողմնակալության և չեզոքության մասին խոսք լինել չէր կարող։ Մինչ 1970-ական թվականների կեսերը ՄԱԿ-ի գործունեության պատմության մեջ սոցիալիստական երկրները ռազմական դիտորդների խաղաղապահ գործողություններին և առաքելություններին չեն մասնակցել։ Միևնույն ժամանակ, ամերիկյան սպաները գործողությունների անցկացման ժամանակ ՄԱԿ-ի դիտորդների դերում հանդես էին գալիս Հունաստանում, Պակիստանում, Քաշմիրում, Լիբանանում, Արևմտյան Իրիանում[3]։ Դիտորդների մեծ թվաքանակ տրամադրվել է ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի, ՍԵՆՏՕ-ի, ԱՊԼ-ի, ՀԱԵԱ-ի և այլնի ռազմական գծով[2]։

1970-ական թվականների կեսերին իրավիճակը սկսում է փոխվել։ Սոցիալիստական երկրները սկսում են ավելի հաճախ մասնակցել խաղաղապահ առաքելություններին՝ Լեհաստանը 1982 թվականին Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում (անգլ.՝ United Nations Interim Force in Lebanon (UNIFIL)) և ԽՍՀՄ[4]՝ ռազմական դիտորդների խմբերում Եգիպտոսում, Նամիբիայում, Քուվեյթում, Արևմտյան Սահարայում և Կամպուչիայում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sabaton խումբը խաղաղապահներին նվիրել է «Light in the Black» երգը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Операции по поддержанию мира. Вопросы и ответы
  2. 2,0 2,1 Коллектив авторов. ООН и укрепление международного мира и безопасности // Советский Союз и Организация Объединённых Наций 1966-1975 гг. / АН СССР, Институт истории СССР. — М.: Наука, 1975. — С. 52-53. — 536 с. — 6700 экз.
  3. Семёнов В. С. Устав ООН и вопрос об операциях по поддержанию мира // Ассоциация международного права Советский ежегодник международного права 1968 : Печатный орган АМП СССР. — М.: Наука, 1969. — С. 64. — Тираж 2300 экз.
  4. Запарий Ю. В. Миротворческие операции ООН и Советский Союз: политика и практика // Известия Уральского государственного университета. — 2004. — № 31. — С. 142—153.
  5. «Light In The Black». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր» հոդվածին։