Jump to content

Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում ադմինիստրատորների խորհրդակցելու, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել ադմինիստրատորների տեղեկատախտակի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

Ադմինիստրատորներին ուղղված ցանկացած հարցով և հայտով կարող եք դիմել այս էջում։ Էջը հսկվում է ադմինիստրատորների կողմից, և ձեր հարցը ուշադրության կարժանանա առաջին հնարավորության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներ
Ցանկ

Հայերեն Վիքիպեդիայում այս պահին կա 9 ադմինիստրատոր։

↱

Հոդվածի ձուլում[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ Մավրիտանիայի տնտեսություն և Մավրիտանիայի տնտեսությունը հոդվածներից պետք է թողնել միայն մեկը, ձուլման կաղապար տեղադրել եմ, բայց քանի որ խնդրահարույց է անձամբ չեմ ձուլել--Forbesoid (քննարկում) Forbesoid (քննարկում) 17:59, 16 Մայիսի 2024 (UTC)[reply]

False information about Azerbaijan in Armenian Wikipedia[խմբագրել կոդը]

Dear administrators.

I observed that there is a lot of false information about Azerbaijan and its towns and villages in Armenian Wikipedia. First of all, the map of Azerbaijan in the infobos of the article about Azerbaijan is incorrect and does not show all territory of Azerbaijan (Karabakh and Eastern Zangezur region). Secondly, in the articles about the towns of Azerbaijan (Khankendi, Shusha, Lachin etc.) they are showed like the towns of Artsakh. Thridly, the Position Map template of Azerbaijan does not show these territories within the Azerbaijan.

These territories were not under Azerbaijani control and de facto were under control of Artaskh fully till November 2020 and partially till October 2023. But these territories were continuing to be the part of internationally recognised territory of Azerbaijan[1] and no any state recognised Artsakh, even Armenia. Azerbaijan restored its contol over its internationally recognised territory and fully over Nagorno Karabakh in September-Octover 2023 and, according to the decree of Artsakh's president, Artsakh ceased to exist on January 1, 2024[2].

However the attempts to correct the articles in Armenian Wikipedia are reverting by local users:

  1. Wrong map of Azerbaijan in the article about the country is returning back[3][4][5][6]
  2. Maps of Azerbaijan in Position Map Template that do not show the territory of Karabakh and surrounding districts are returning back[7][8]
  3. In the articles about the towns of Azerbaijan in the "country" graph "Artsakh" is returning back instead of "Azerbaijan":
    1. Khankendi[9][10][11]
    2. Shusha[12][13][14]
    3. Lachin[15][16][17]
    4. Jabrayil[18][19]
    5. Zangilan[20][21][22]
    6. Kalbajar[23][24][25]
    7. Khojavend[26][27][28]
    8. Aghdere[29][30][31]
    9. Hadrut[32][33][34]
    10. Askeran[35][36][37]
    11. Aghdam[38][39]
    12. Minjivan[40][41][42]
    13. Fuzuli[43][44]

On the talk page of the article about Azerbaijan user Gardmanahay wrote that there was some consensus to show the point of view of Artskah. First of all, this decission, if it exists, is against the policy of neutrality because these territories are internationally recognized territories of Azerbaijan. Secondly, this decission is even not already actual because Artsakh is no more exists and as I mentioned above these territories are under control of Azerbaijan. All this was explained by me on that talk page as well.

User Atheist Armenian who continues to revert the false information back ignored my warning on his talk page writing that Artaskh is continue to exist de jure, but this statement is a hoax. There is no any Artsakh there and only Azerbaijan should be shown now. No any reaction was for my request on the Village pump as well.

I don't want to escalate the situation in Meta involving stewards because it will not be so good for the reputation of Armenian Wikipedia and for the reputation of local administrators, so I kindly ask active admins here (@23artashes; @Beko; @GeoO; @Lilitik22; @Samo04; @Sigma'am; @Voskanyan; @Xelgen; @ԱշբոտՏՆՂ) to revert the edits of user Atheist Armenian and prevent the same corrections in other articles. Because currently Armenian Wikipedia misleads its readers.

Best regards, Interfase (քննարկում) 16:02, 24 Մայիսի 2024 (UTC)[reply]

Քննարկման հարգելի մասնակիցներ, որպեսզի զերծ մնանք որևէ ուժային կենտրոնից ուղղորդված որոշումների ռիսկերից, հարկ է այս իրավիճակում հստակություն մտցնելու նպատակով վերաշարադրել փաստերը, այն է. Արցախի Հանրապետությունը հանրաքվեով ձևավորված պետություն է (1991), ինչպես որ Չիլին (1817), Կամերունը (1958), Սլովենիան (1990) և Ադրբեջանը (1991)։ Արցախի անկախության հանրաքվեն միջազգային իրավունքում հայտնի է Unilaterally declared independence անվանումով։ Այս սկզբունքով Մեծ Բրիտանիայից անկախացել է ԱՄՆ-ն (1776), Բանգլադեշը՝ Պակիստանից (1971), Կոսովոն՝ Սերբիայից (2008)։ Շարքը երկար է, կարող եք ինքներդ գտնել։ Երկրներից որոշները ճանաչվել են մասամբ (Partial) կամ չեն ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից։ Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից։ Արցախի Հանրապետության սահմանադրության համաձայն նախագահը օժտված չէ պետությունը լուծարելու լիազորություններով։ Իսկ միջազգային իրավունքում հանրաքվեով անկախացած երկիրը չի կարող լուծարվել միջնորդավորված ընտրված ղեկավարի հրամանագրով։ Պետությունը կարող է լուծարվել միայն մեկ այլ ժողովրդավարական գործընթացի արդյունքում՝ հաճախ ևս մեկ հանրաքվեով։ Միջազգային իրավունքը և ժողովրդավարական նորմերը, ընդհանուր առմամբ, պաշտպանում են այն գաղափարը, որ ժողովուրդների ինքնորոշումը, երբ իրականացվել է այնպիսի ժողովրդավարական գործընթացի միջոցով, ինչպիսին է հանրաքվեն, չի կարող չեղարկվել մեկ առաջնորդի կամ առաջնորդների փոքր խմբի գործողություններով՝ առանց ժողովրդի լայն աջակցության։ Ունենք նաև հաստատված փաստ, որ նախագահ Շահրամանյանը ոչ միայն դեկտեմբերի 10-ին չեղարկել է Արցախը լուծարելու իր հրամանագիրը, այլև հայտնել է, որ այն ստորագրվել է բնաջնջման վտանգի տակ։ Աղբյուրները բազում են, եթե համայնքի որևէ ներկայացուցիչ ցանկանա, կարող եմ տրամադրել։ Ունենք նաև միջազգային իրավունքում այն անխախտ նորմը, որ անվավեր է ցանկացած իրավական ակտ, որն ընդունվել է սպառնալիքի տակ։ Համադրելով այս բոլորը, գալիս ենք այն կետի, ժողովրդավարական հանրաքվեով անկախացած Արցախը, որը թեև չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից, չի կարող համարվել լուծարված։ Փաստ է նաև, որ տարածքն 2023-ի սեպտեմբերին ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ և տեղի է ունեցել հայերի էթնիկ զտումներ։ Ուստի, այդ տարածքները թեև միչ այս պահը դե ֆակտո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն չի դադարել այդ տարածքների վրա այն սուբյեկտի գոյությունը, որը ձևավորվել է ժողովրդավարության բարձրագույն գործընթացիկ արդյունքում։ Հետևաբար, եթե հայերեն վիքիպեդիայում Արցախի բնակավայրերի հոդվածներից հեռացվի Արցախի Հանրապետության մասին ինֆորմացիան, դա ոչ միայն ինֆորմացիան կդարձնի թերի, այլև կանտեսի վորոնշածս միջազգային նորմերը։ Այս քննարկումից դուրս հարկ է նշել, որ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը ազվիքիում ներկայացված են որպես Ադրբեջանի ինչ որ գուբերնիայի ինչ որ ուեզդի բնակավայր և որևէ խոսք չկա Հայաստանի Հանրապետության մասին։ Քննարկման հեղինակը, չնայած վիքիպեդիաների գաղափարներին և կանոնակարգին հավատարիմ ներկայանալուն, կարծես այստեղ փուշ նշմարելու պրոցեսով փորձում է չնկատելու տալ սեփական աչքի գերանը, ինչն առնվազն ոչ միայն ողջամիտ չէ, այլև վիքիական չէ։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 07:42, 3 Հունիսի 2024 (UTC)[reply]
So called "referendum" in Nagorno Karabakh in 1991 was not recognised by any UN state. All these territories since 1991 till today de jure were part of Azerbaijan. It was reasonable to mention "Artsakh" in infobox together with "Azerbaijani" till these territories were under control of local Armenian forces (together with the forces of Republic of Armenia btw). But while Artsakh does not control any territory, it means that "Artsakh" should be removed from the infoboxes and these territories should be shown as part of Azerbaijan, the only internationaly recognised state controlling these territories. It is huge hoax claiming that there is Artsakh there. If tomorow people sitting in Yerevan and called themselves "presidents of Artskah" or "deputies of Artskah" include Baku ot Ganja within the territory or so called Artsakh, should we replace "Azerbaijan" to "Artsakh" in the infoboxes of articles about Baku or Ganja as well? Of course, not.
P. S. If you see any issue in Azerbaijani Wikipedia, discuss it there and ask local ussers to fix any problem you find, or try to do it yourself. This discussion is about the problems of Armenian Wikipedia. Interfase (քննարկում) 15:39, 3 Հունիսի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ադրբեջաներեն վիքիպեդիայում քննարկում բացելու խորհրդի համար, սակայն այնտեղ Հայաստանի բնակավայրի բնօրինակ անվանումը ավելացնելու պատճառով արգելափակվելու փորձ ունեմ։ Ցանկություն չկա ազատ հանրագիտարանի գաղափարները այդ համայնքին ներկայացնելու. իրենք՝ իրենց ստեղծած իրականությունը։ Իսկ քննարկվող թեմային վերադառնալով կրկին փաստում եմ, որ միջազգային իրավունքում ճանաչված չլինելը չի չեղարկում սուբյեկտի գոյությունը։ Այո, միջազգային իրավունքում տարածքը ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, որի մասին այդ հոդվածներում ինֆորմացիա կարող եք գտնել։ Օրինակ Քարվաճառ հոդվածի ներածականում կգտնեք Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի վարչական կենտրոն։ Իսկ թե որևէ հոդվածում այն բացակայում է, ապա ազատ եք խմբագրելու համար (ձեզ չեն արգելափակի ։Ճ)։ Հանրաքվեն կայացած փաստ է և անվիճարկելի է, որ անհատը չի կարող լուծարել ժողովրդավարական պրոցեսով ստեղծված պետությունը, այն էլ բնաջնջման վտանգի տակ։ Իհարկե հասկանում եմ նաև ձեր անձնական շահագրգռվածությունը և հետաքրքրությունների կոնֆիլկտն այս հարցում, սակայն կարևոր է ընդգծել, որ նախագիծն ունի կայացած համայնք և ի զորու է իր ներսում որոշումներ կայացնել։ Եթե այդ որոշումը չի համընկնում ձեր պատկերացումների հետ, դա դեռ չի նշանակում, որ ընդունելի է մետավիքիով սպառնալ այստեղ և նախագծի հեղինակությունը որպես շանտաժ կիրառել քննարկման մեջ։ Քննարկում եք բացել, շնորհակալ եմ. այն ընթացքի մեջ է և համայնքի ներկայացուցիչները դեռ մասնակցություն կունենան։ Ձեր դիրքորոշումը և «փաստարկները» պարզ և հասկանալի են առնվազն իմ համար, չնայած որ կարող են ընդունելի չլինել։ Սպասենք այլ մասնակիցների։ Ավետիսյան91 (քննարկում) 16:20, 3 Հունիսի 2024 (UTC)[reply]
You write that non-recognition in international law does not abolish the existence of a subject. But I’m trying to explain to you that the existence of an unrecognized subject is canceled by the fact that this subject does not exist physically, since being not recognized, it has ceased to control something de facto.
Secondly, I don’t blackmail anyone with Meta or anything else. I'm just letting you know that this problem can be solved through Meta as well by stewards, but I don't want to do that, because I don't want to spoil the reputation of the Armenian Wikipedia, hoping that local administrators will listen to common sense and fix the problem. Interfase (քննարկում) 16:45, 3 Հունիսի 2024 (UTC)[reply]
Հարգելի Interfase այս քննարկումը բացելուց առաջ լավ կլիեներ զբաղվեիք ադրբեջաներեն վիքիպեդիայում Հայաստանի Հանրապետության քաղաքների մասին հոդվածների անվանումներով։ Երբ կվերջացնեք, կարող եք բացել քննարկումը նորից, կարող եք սկսել սրանից Սամվելքննարկում 14:29, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
First off all this discussion is not related to the names. I am not asking to rename Stepanakert to Khankendi or Shushi to Shusha here. This discussion is related to misinformation about the country where these towns are located. Azerbaijani name of Vardenis is Basarkeçər and it is ok that the article about this town is called in Azerbaijani Wikipedia as Basarkeçər. But as you can see in Azerbaijani Wikipedia you can see "Armenia" (Ermənistan) in infobox, not "Western Azerbaijan" and correct map of Armenia without any territorial gains. Do you have any comments about this topic? Do not ignore the main topic here and do not take the discussion in other way please. Interfase (քննարկում) 14:36, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
Հասկանում եմ, որ սա հայերեն Վիքիպեդիան է, սակայն ուզում եմ հասկանալ դուք արդար անկողմնակալ Վիքիպեդիայի կողմնակից եք, թե՞ "արդարություն" եք փնրում մեզ մոտ՝ աչքերը փակելով ձեր հայրենի լեզվով գրված Վիքիպեդիայի վրա։ Նշվածս օրինակը կոչված էր ցուց տալու, որ ձեր վիքիպեդիայում առավել կողմնակալ և իրականությունից հեռու տեղեկություն է և ի՞նչ եք արել այնտեղ մինչ մեզ մոտ գալը։ Գործում եք առաջին հերթին որպես ադրբեջանցի, թե՞ արդար վիքիպեդիացի։ Սամվելքննարկում 14:48, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
I am not very active in Azerbaijani Wikipedia and I don't know about a lot of consensuses and decissions there. But if you see any misinformation in Azerbaijani Wikipedia, you can discuss it there and can involve me to the discussion. But in Azerbaijani Wikipedia I did not see such hoaxes showing the wrong maps of the countries or wrong countries in infoboxes. And the article about Vardenis is an example. And if there is some false information in Azerbaijani Wikipedia it is not a reason to provide false informations here. Interfase (քննարկում) 14:55, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
Please just answer the question. Do you agree with my arguments that maps of Azerbaijan here shall be corrected and "Artsakh" should be replaced to "Azerbaijan" in infoboxes about the towns and villages in Karabakh? Just answer the question as an admin. Do not take the discussion in other way. I want to know what local administration think about the issue. Interfase (քննարկում) 15:00, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
չնյայած այս ամենին, աչքի տակով անցկացրեցի մի որոշ հոդվածներ, նկատեցի, որ շատ հոդվածներ չեն խմբագրվել վերջին իրադարձություններից հետո և ուզենք չուզենք պետք է ընդունել իրականությունը և հոդվածները գրել իրականությանը մոտ, որքան էլ հայրենասեր լինենք, Վիքիպեդիան պետք է ցույց տա իրականությունը և կողմնապահությունը ընդունելի չէ ամեն դեպքում։ Սամվելքննարկում 15:00, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
Of course. Interfase (քննարկում) 15:02, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
Ցավոք ես Վիքիպեդիայում ակտիվ չեմ, վերջրես դիմել եմ ադմինությունից հրաժարվելու համար, ադմինի գործիքները չեմ կիրառի, ընդամենը որպես խորհուրդ վերևի գրվածս, ձեզ էլ հարգելի @Interfase խորհուրդ կտամ լինել անկեղծ, շատ լավ ստուգելի է ով որտեղ է ակտիվ, որտեղ՝ ոչ։ Սամվելքննարկում 15:06, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
I have already asked all active administrators pinging them here and directly on there talk pages. But, unfortunately, all of them are ignoring my issue. Only you and GeoO answered, but he said that he does not have an opinion on this topic. But anyway I will wait and then will think what to do on the next step. Interfase (քննարկում) 15:31, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]
Կարծում եմ մեզ մոտ դժվար հասնեք որևէ համաձայնության, կա երկու պատճառ։ Առաջինը, որ բարձրացրել եք շատ հուզիչ հարց հայերի համար՝ իմանալով որ հայերեն վիքիպեդիայի 99% խմբագրողները հայ են, երկրորդ հարցը բարձրացնողը չեզոք երկրի ներկայացուցիչ չէ։ Լավ իմանալով ադրբեջաներեն Վիքիպեդիայում տիրող իրավիճակը որտեղ ամեն հայկականը ներկայացված է կեղծ և անվստահելի աղբյուրների հիման վրա որպես ադրբեջանական։ Խորհուրդ կտամ առաջինը քո տունը մաքրել, հետո անցնել հարևանի տանը։ Սամվելքննարկում 05:41, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
Սամվել ջան, հարկ է նշել նաև գլխավոր արգումենտը. Այս հարցում մասնակցի նպատակը ամենևին էլ վիքինախագծերի քաղաքականությանը հետևելը չէ, այլապես կարելի էր իր հետ բովանդակային քննարկում ունենալ։ Մասնակիցը պետական նեղ քարոզչության համար օգտագործում է վիքինախագծերը։ Պնդումս հիմնավորվում է վիքիտվյալներում մասնակցի քարոզչական ակցիայով, որտեղ բնակավայրերի հայերեն անվանումները զանգվածավար փոփոխում է։ Իր քննարկման մեջ հիմնավորել եմ, որ մասնակցի համար խորթ է ընդհանուր սկզբունքի կիրառումը երևույթների վրա և որդեգրել է ընտրողական մոտեցումը այս հարցերում՝ մասնավորապես ամեն գնով հիմնավորումներ է փորձում գտնել վիքիտվյալներում բնակավայրի հայերեն Շուշի անունը Շուշա դարձնելուն, իսկ այ իմ տրամաբանական հարցադրմանը, թե նույն վիքիտվյալներում բնակավայրի ադրբեջաներենի էրիվանը կդարձնի՞ Երևան (ինչը ինքս սխալ եմ համարում), մասնակիցը խուսանավելու փորձեր է կատարում։ Ստեփանակերտ-Խանքենդի քննարկմանն այլ մոտեցում ունի, իսկ Վարդենիս-Բասարգեչար քննարկմանը՝ մեկ այլ։ Ընդունում է, որ հայերենում Ջորջիա պետությունը «Վրաստան» է կոչվում, բայց հրաժարվում է ընդունել, որ նույն հայերենում Շուշի է քաղաքի անունը։ Կամ պետք է նշել ընդհանուր սկզբունք և տարածել ամբողջի վրա կամ էլ լինել ազնիվ և հայտնել, որ այդպես է վարվում, քանզի այդպես է անձնական մոտիվները, ինչը իմ համար ամենևին էլ վիքիական չէ։ Մասնակիցը չլինելով հայերենի կրող, վիքտվյալներում զանգվածաբար փոփոխում է հայերենի լեյբլները։ Ուստի այստեղ իմ համար ընդունելի մոտեցումներ չկան։ Ավետիսյան91 (քննարկում) 06:14, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ողջույն, վերևում շեշտել եմ, որ հարցը բարձրացնողը չեզոք չէ, այդ իսկ պատճառով հանաձայնությունը այս հարցում անհնար է։ Սամվելքննարկում 06:56, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
We are not discussing here the Armenian names of Azerbaijani towns or Azerbaijani names of Armenian towns. We discuss the country in infobox and the map of the country. Please don't turn discussion in different way. You are talking about the common principle. Ok, in all projects Yerevan and Vardenis are shown as part of Armenia including Azerbaijani Wikipedia. In all projects towns and villages of Karabakh shown as part of Azerbaijan. But only in Armenian Wikipedia Azerbaijani towns and villages in Karabakh are shown as a part of not existing Artsakh. So, in that case the problem is with your Wikipedia. This projects does not belong to Armenians, it is not the Wikipedia of Armenia, it is not your "home" (like Azerbaijani Wikipedia is not my "home"). It is Wikipedia in Armenian language. It is a part of global Wikimedia and common rules of Wikipedia should be applied here as well. Including WP:NOHOAXES. I hope that local community will fix this issue. But if they do not and administrators continue to ignore that case I will raise this issue in Meta and ask stewards to help. Interfase (քննարկում) 13:23, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
Մի պահ պատկերացնենք, որ այս մասնակիցը իսկապես որևէ պատվեր չի կատարում ու իրապես նպատակ ունի ազնիվ մղումներով վիքինախագծեր խմբագրի։ Ողջամիտ տրամաբանությունն ասում է, որ անձը առաջինը պետք է դա անի իր մայրենի լեզվով, հետո նոր անցնի այն լեզուներին, որոնց կրողը չէ։ Օրինակ az:Rind հոդվածում այն համարվում է Էրվան քուփերնիայի Շարուր Դարալյագյազի Քեշիշքենդի գյուղ։ Նույն այդ մասնակցին եթե հարցնես հիմնավորումը, ապա կասի թե այդբես է քալիբեր.ազ-ի կայքում (սա ենթադրություն չէ, այլ նման արգումենտ իրապես բերել է վերջինս)։ Ասենք թե մասնակիցը չի նկատել (դե պարտավոր չէր նկատել), բայց արի ու տես, որ նման հոդվածներ ոչ թե մի քանիսն են կամ տասնյակներով, այլ հարյուրյակներով։ Հենց միայն այս փոքր կատեգորիայում 80 հոդված կա՝ az:Kateqoriya:Şərur-Dərələyəz qəzasının kəndləri։ Բայց դե անձը լինելով ադրբեջաներենի կրող ու անաչառ վիքիպեդիստ, դա չի նկատում, ու ազնիվ մղումով հենց հայերեն վիքիպեդիայի քննարկում է տանում անգլերենով՝ ձեռի հետ էլ մեթայով սպառնում։ Բայց դե իր անաչառության մասին կմոռանա ասի մետայում ։Ճ Ավետիսյան91 (քննարկում) 14:04, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
First of all, I am not active user of Azerbaijani Wikipedia. I mainly edit in Russian Wikipedia. If some wording or text in Azerbaijani Wikipedia is incorrect for you, then you can ask local users in forum to change it, or do it yourself, like I was doing here. I do not know what consensuses and decissions they have their about the phrazes. But, you can see that the country in infobox about the Rind and all Armenian towns and villages are correct in Azerbaijani Wikipedia. There is "Armenia" (Ermənistan) there, not "Western Azerbaijan". And the map of Armenia in Azerbaijani Wikipedia is correct. But here we can see opposit thing. Wrong map of Azerbaijan and wrong country in infoboxes of Azerbaijani towns and villages. Do not tell me what I need to do. Do not turn discussion. Let's concentrate on current problem we are discussing and try to fix it. Interfase (քննարկում) 14:16, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
Կրկին շնորհակալ եմ ազվիքի խմբագրելու քո առաջարկի համար։ Ընդամենը տարեթիվ փոփոխելու համար այնտեղ արգելափակվելու փորձ ունեմ։ Ցանկություն չկա վիքիքաղաքականությունը տարածել նեղ պատկերացումներով հանրույթում ։Ճ Ավետիսյան91 (քննարկում) 14:18, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]

Երկար ժամանակ հետևելով այս քննարկմանն ու դրան ուղղակի առնչվող քննարկումներին, մի քանի հարցի անդրադառնամ (կներեք երկար գրելու համար)։

  1. Այս թեման միայն ադմինիստրատորներին չի առնչվում, այլ ընդհանուր վիքիհամայնքին, ուստի ադմինիստրատորների տեղեկատախտակում նման քննարկման բացումը ճիշտ չէ, հատկապես որ նույն բովանդակությամբ քննարկում Interfase-ը բացել էր խորհրդարանում և ոչ ոք չէր արձագանքել։ Սա զուտ ադմինիստրատորական հարց չէ, և տրամաբանական է, որ այս հարցում ադմինիստրատորները որպես խմբագիրներ են մասնակցելու։ Այնուաենայնիվ, այստեղ քննարկում է բացվել, ադմինիստրատորներից ոչ մեկ չի մասնակցել։ Տրամաբանական է, որ նրանք տեսել են այստեղ և Խորհրդարանում բացված քննարկումները, ուստի եթե չեն մասնակցում, ուրեմն ենթադրելի է, որ նման ցանկություն չունեն։ Պետք չի մեկ առ մեկ նրանց քննարկման էջերում գրել, որ մասնակցեն, սա նմանվում է հետապնդման նման մի բանի։ Նորմալ է, որ որևէ խմբագիր չի մասնակցում որևէ քննարկման։ Հնարավոր է մարդն այս հարցում դիրքորոշում չունի, կա՛մ իրեն չի հետաքրքրում այս թեման, կա՛մ թեմային լավ չի տիրապետում և չի ցանկանում իր վրա մեծ պատասխանատվություն վերցնի այսպես ասած «արտահայտված սխալ դիրքորոշմամբ», կամ մարդը կարող է անձնական պատճառներով պայմանավորված ժամանակ չունենալ թեմային խորապես ծանոթանալու և հստակ դիրքորոշում արտահայտելու համար։ Ստիպելով մարդուց դիրքորոշում կորզելը, առավել ևս ստիպողի համար ցանկալի դիրքորոշում կորզելը ընդունելի քաղաքականություն չի։ Նաև ընդունելի չէ ասել, թե եթե այստեղ «հարցը չլուծեք իմ ուզած ձևով», ապա կդիմեմ այլ քայլերի (մետա)։
  2. Տարբեր խմբերի, հասարակությունների համար խսիտ զգայուն թեմաներում մասսայական փոփոխություններ կատարելու համար պետք է ունենալ/ստանալ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի լայն աջակցությունը, ինչը այս հարցում Interfase մասնակցի մոտ չի ստացվում։ Չստացվելու պատճառը, իմ կարծիքով, ոչ թե որ խմբագրողների մեծ մասը ենթադրաբար հայ են, այլ որ Interfase-ի պնդումները բացառում են հոդվածների բազմակողմանիություն ու անկողմնակալությունը։ Այնինչ Հայերեն Վիքիպեդիայում մի քանի անգամ շեշտվել է, որոշումներ են կայացվել (ես դրանց նախաձեռնողներից եմ), որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում պետք է լինել հնարավորինս անաչառ, օրինակ որևէ գյուղի մասին հոդվածում գրել և երկու կողմի կարծիքը կամ եթե Արցախի բնակավայրն ունի հայկական ու ադրբեջանական անուն, ապա երկուսն էլ գրել համապատասխան բաժնում, վարչատարածքային բաժանման մասով նշել, որ ըստ այսինչ կողմի բնակավայրը գտնվում է այսինչ շրջանում, իսկ այնինչ կողմի օրենքով՝ այնինչ շրջանում։ Եթե նախկինում որևէ բնակավայրում ապրել են ադրբեջանցիներ, ապա հստակ գրվում է։ Սա է հոդվածի բազմաբովանդակությունն ու հնարավորինս անկողմնակալ լինելը։ Իսկ Interfase-ը ցանկանում է բացառել ամեն հայկականը և գրել բացառձակապես ադրբեջանական տեսակետը, ինչը չեմ կարծում թե խրախուսելի է Վիքիպեդիայի տեսակետից։ Տարբեր ձևերով Interfase-ը պայքարում է Վիքիպեդիայում հայկական հետքի դեմ, օրինակ վերջին դեպքերից է Շուշի անունը Շուշա դարձնելով (ինչը նույնքան սխալ է, ինչ հայերենում Դանուբ անվան փոխարեն գրենք Դունայ․հայերենում Դանուբ ձևն է ընդունված ու տարածված)։ Որպեսզի այս հարթակը չվերածվի հայ-ադրբեջանական հակամարտության վայր, ինչն անընդունելի է, ուստի «հայկական» և «ադրբեջանական» բառերը կարող եք փոխարինել օրինակ «ռուսական» և «վրացական», կա՛մ «ռուսական» և «ուկրաինական»։
  3. Արցախի Հանրապետության մասով հոդվածներից նյութերի հեռացման համար որպես պնդում ներկայացվում է 1 հիմնական և 1 երկրոդրական պայման։ Նշվում է, որ Արցախի Հանրապետությունն իրավաբանորեն դադարել է գոյություն ունենալ, քանի որ այդ երկրի նախագահն այն լուծարելու հրամանագիր է ստորագրել։ Մի կողմ դնենք այն հարցը, որ ըստ այդ երկրի օրենսդրության նախագահին լիազորված չէ նման հրամանագիր ստորագրել և որ այդ հրամանագիրը չի վավերացվել այդ երկրի Ազգային ժողովի կողմից։ Արցախի նախագահը, Արցախի բնակչության հետ տեղափոխվելով Հայաստան, հայտարարել է, որ Արցախի օրենսդրական դաշտում պետության լուծարման փաստաթուղթ չկա և որևէ հրամանագիր չի կարող լուծարել պետությունը։ Նա հայտարարել է, որ այդ թղթի տակ ստորագրել է սպառնալիքի ներքո և որպեսզի Արցախի Հանրապետության բնակչությունը 1 ժամ հետո չենթարկվի մասսայական բնաջնջման։ Կան բազմաթիվ հրապարակումներ, որ նա նաև չեղյալ է համարել իր ստորագրած հրամանագիրը։ Նաև հաշվի առնենք, որ Արցախի սահմանադրության մեջ նշված է, որ հանրաքվեով ընդունված իրողությունները/որոշումները պետք է չեղարկվեն միայն հանրաքվեով, իսկ Արցախի անկախությունը հռչակվել է հանրաքվեի հիման վրա։ Նշվում է, որ Արցախի պետական մարմինները դե ֆակտո չեն վերահսկում Արցախի տարածքը։ Սա հիմք չէ, որ հանրագիտարանում հոդվածներ գրողներն իրենց իրավունք վերապահեն այդ պետության գոյությունը դադարեցված համարել։ Միգուցե այս իրավիճակը մի քանի տասնյակ տարի անցնելուց հետո կարելի է այդպես համարել, բայց ոչ ներկա դրությամբ։
  4. Սամվել ջան, ճիշտ չեմ համարում Վիքիպեդիայում որևէ կողմի դիրքորոշումն ընդունել կամ չընդունելը դիտարկել հայրենասիրության տեսանկյունից։ Այս հարցում Interfase-ի պահանջները չընդունելը հայրենասիրության հետ կապ չունի կամ չպետք է կապ ունենա, քանզի վերևում ընդհանրական ձևով ներկայացրել եմ թե ինչու։ Ընդհանրապես, Հայերեն Վիքիպեդիայում պետք է առաջնորդվել հոդվածի բովանդակության բազմակողմանիությամբ, անկողմնակալությամբ և իհարկե, վստահելի աղբյուրներով։ Հակառակ դեպքում որևէ ադրբեջանցի հայրենասիրությունից դրդված կասի Ստեփանակերտը պետք է Խանքենդի վերանվանել, որևէ հայ հայրենասիրությունից դրդված կասի բնակավայրերի մասին հոդվածներից պետք է ջնջել ադրբեջանական հետքը ու այսպես այս հարթակը կվերածվի խելահեղության։ Պետք է փորձել հնարավորինս միջինացված հայտարարի գալ, բայց դա չի նշանակում, որ պետք է ընտրել հայրենասիրության հակառակը՝ բացառելով առաջինը։--Գարդմանահայ (քննարկում) 08:05, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
You are distorting the essence of my claims. I am not demanding here to “remove everything Armenian from the articles” or “not to indicate the Armenian point of view”, as you said. I don’t even demand that articles be renamed, because I know very well that in Wikipedia, when choosing names, the main role is played by the recognition of the name in sources of local the language. I demand compliance with the banal rules of Wikipedia, namely the prevention of the spread of false information. The state of Artsakh has never existed in the international arena. Azerbaijan does exist. We could indicate both points of view when Artsakh actually controlled these cities. But today Artsakh does not exist not only de jure, but also de facto. So, why should we indicate "Artsakh" in infoboxes of Azerbaijani towns and show an incomplete map of Azerbaijan? If tomorrow the “president of Artsakh”, sitting in Yerevan, signs a decree according to which Baku will be included in the non-existent Artsakh, will we also write “Artsakh” in the inobox of the Baku article? There is no logic here. Look at the all wikiprojects and Wikipedias. Everywhere this information is shown correctly, but not only in Armenian Wikipedia. Don't you see the problem here? Really? Interfase (քննարկում) 13:37, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
And please do not take my words about Meta as a threat. This is normal procedure. When one authority cannot or does not want to solve a problem, then a higher authority should be contacted. That's how it works everywhere. Interfase (քննարկում) 13:46, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]

Հոդվածի պատպանություն[խմբագրել կոդը]

Ողջույն։ Անհրաժեշտ է հոդվածի պաշտպանություն, խմբագրական պատերազմի կանխում և քննարկմանը միջամտություն։ Բագրատ Գալստանյան հոդվածի քննարկման էջում մանրամասն ներկայացրել, հիմնավորել եմ, թե ինչու պետք է ջնջվի հոդվածում ներկայացված պնդումներից մեկը և թե ինչո՞ւ դրան կցված 2 հղումները տվյալ դեպքում չեն կարող լինել վստահելի երկրորդական աղբյուր կամ ընդհանրապես աղբյուր Վիքիպեդիայի այդ հոդվածի համար։ Rhayader մասնակիցի պնդմամբ իմ կողմից ջնջված հատվածը պետք է գրված լինի հոդվածում, սակայն նա այդպես էլ հստակ, հիմնավոր ապացույցներ չի ներկայացնում ի պաշտպանություն իր տեսակետի, ավելի ճիշտ ընդհանրապես չի ներկայացնում ապացույցներ, հիմնավորումներ բացի ինձ «քաղաքական կողմնորոշմամբ խմբագրում կատարելու», նախկինում իմ որոշ խմբագրումների մասով ինձ մեղադրանքներ հնչեցնելուց, իմ հասցեին անձնական վիրավորանք հնչեցնելուց և անձնական դաշտ մտնելուց։ Նույնիսկ իր կատարած հարցադրումներին իմ տված պատասխաններն են ևս մեկ անգամ ապացուցում, որ այդ հատվածը պետք է ջնջվի, իսկ այդ երկու աղբյուրները պետք է հեռացվեն։ Այդպես էլ որևէ հիմնավորում չներկայացնելով կամ իմ ասածներին որևէ հիմնավոր հակափաստարկ չներկայացնելով՝ նա վերականգնում է իմ կողմից հիմնավոր կերպով հեռացված հատվածը։ Խնդրում եմ ծանոթանալ տվյալ քննարկմանը և կատարել անհրաժեշտ գործողություններ։ Գարդմանահայ (քննարկում) 20:14, 1 Հունիսի 2024 (UTC)[reply]

Արգելափակում[խմբագրել կոդը]

  • Galust_Igityan - Խնդրում եմ դիտարկել մասնակցի՝ քննարկումների անտեսումը, զրպարտությունները, վանդալիզմը (չհիմնավորված դատարկումներ), հետաքրքրությունների կոնֆլիկտը և անհրաժեշտության դեպքում արգելափակել մասնակցին։

Ավետիսյան91 (քննարկում) 10:57, 24 Հունիսի 2024 (UTC)[reply]

արգելափակեցի մեկ ամսով։ Սամվելքննարկում 07:06, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
@Samo04 ջան, արգելափակման մասին {{Ծանուցում}} կաղարարը կդնե՞ս մասնակցի քննարկման էջում, որպեսզի հետագայում ադմինները ժամկետի վերաբերյալ որոշում կայացնելիս նկատեն, որ նախկինում արդեն արգելափակվել է։ GeoØ () 13:27, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]
դրեցի, շնորհակալություն հիշեցնելու համար։ Սամվելքննարկում 14:37, 25 Հունիսի 2024 (UTC)[reply]