Jump to content

Վիմ Կուվերմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիմ Կուվերմանս
Ծնվել էհունիսի 28, 1960(1960-06-28)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՎլարդինգեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
ԱշխատավայրԳրոնինգեն ՖԱ

Վիմ Կուվերմանս (հունիսի 28, 1960(1960-06-28)[1], Վլարդինգեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Մեկ հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում։ Նա Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող էր, որը 1988-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայում, չնայած մարզիչ Ռինուս Միխելսը երբեք նրան բաց չթողեց խաղադաշտ։

Կովերմանսը խաղացել է «Ֆորտունա Վլաարդինգենում», «Ֆորտունա Սիտթարում» և «Գրոնինգենում»։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1990 թվականին։ Դրանից հետո նա դարձավ ֆուտբոլի մարզիչ և աշխատեց այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «N.E.C.»-ը, «Ռոզենդալը», «MVV Maastricht»-ը[2]։ Նա Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի միջազգային գործունեության գլխավոր տնօրենն էր, մինչև նշանակվեց Հնդկաստանի հավաքականի մարզիչ[3]։ Նա թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի հուլիսի 1-ից[4]։ Նա պաշտոնը լքեց 2014 թվականի հոկտեմբերին՝ Պաղեստինից կրած պարտությունից հետո[5]։

Վիճակագրություն

Կուվերմանսի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում

Կուվերմանսի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Կուվերմանսի գոլերը Մրցույթ
1 24 մայիսի 1988 Բուլղարիա 1:2 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 1 հանդիպում / 0 գոլ․ 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wim Koevermans» (հոլանդերեն). Voetbal International. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Wim Koevermans appointed new India coach». Chris Punnakkattu Daniel. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  4. «Wim Koevermans announced as the new coach of Indian football team». Live Indian Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  5. Prasad, Vishnu (2014 թ․ նոյեմբերի 7). «Heartbreak for Wim». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.