Jump to content

«Գերհարդ Այգներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.


Այգները ՈՒԵՖԱ-ի պատվավոր անդամ էր<ref>{{Cite news |date=2014-01-02 |title=Honorary members – About UEFA – Inside UEFA – UEFA.com |url=https://www.uefa.com/insideuefa/about-uefa/honorary-members/index.html |access-date=2018-08-16 |publisher=UEFA |language=en}}</ref>։
Այգները ՈՒԵՖԱ-ի պատվավոր անդամ էր<ref>{{Cite news |date=2014-01-02 |title=Honorary members – About UEFA – Inside UEFA – UEFA.com |url=https://www.uefa.com/insideuefa/about-uefa/honorary-members/index.html |access-date=2018-08-16 |publisher=UEFA |language=en}}</ref>։

== Հիշատակ ==
[[Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024|2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության]] հունիսի 20-ի խաղերի սկզբում նեկ րոպե լռությամբ մարզադաշտերը հարգել են այդ օրը մահացած Գերհարդ Այգների հիշատակը<ref>{{Cite web |last=Sportstar |first=Team |date=2024-06-20 |title=Euro 2024: Why was there a moment of silence before the Spain vs Italy match? |url=https://sportstar.thehindu.com/football/euro-2024-why-was-there-moment-of-applause-before-denmark-vs-england-match-who-is-gerhard-aigner/article68313500.ece |access-date=2024-06-20 |website=Sportstar |language=en}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

20:02, 20 Հունիսի 2024-ի տարբերակ

Գերհարդ Այգներ
գերմ.՝ Gerhard Aigner
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1943(1943-09-01)
Ծննդավայր Ռեգենսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա
Մահվան ամսաթիվ հունիսի 20, 2024(2024-06-20)[1] (80 տարեկան)

Գերհարդ Այգներ (գերմ.՝ Gerhard Aigner, սեպտեմբերի 1, 1943(1943-09-01), Ռեգենսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա - հունիսի 20, 2024(2024-06-20)[1]), գերմանացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործադիր տնօրեն, նախկին մրցավար[2]։

Կենսագրություն

Որպես խաղացող Այգները հանդես է եկել գերմանական Ռեգենսբուրգի «Յան», ինչպես նաև շվեյցարական «Մուտիեր» և «Մուրի Բեռն» ակումբներում։ 1963-1966 թվականներին եղել է նաև ֆուտբոլի մրցավար։ Մասնագիտությամբ տնտեսագետ է[3]։ Նաև Շվեյցարիայի քաղաքացիություն է ունեցել[4]։ Մահացել է 2024 թվականի հունիսի 20-ին[5]։

Սպորտային պաշտոնյա

1989 թվականի սեպտեմբերի 22-ին Այգները դարձել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար [6]։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը 1999 թվականի մարտի 3-ին վերանվանվել է գործադիր տնօրենի: Նա պաշտոնից հեռացել է 2003 թվականի նոյեմբերին[7]։ Այգները, ով մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին սեզոնի հիմնադրմանը, առաջիններից մեկն է եղել, ով հանդես է եկել 2001 թվականին երկրորդ խմբային փուլի վերացման և փլեյ-օֆֆ փուլերի ներդրման օգտին, որն առաջին անգամ հայտնվել է 2003/2004 մրցաշրջանում[8]:

2006 թվականից Այգները եղել է Euro-Sportring-ի խորհրդի անդամ, իսկ 2010 թվականին դարձել է նախագահ։ Euro-Sportring-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը կազմակերպում է միջազգային սպորտային մրցաշարեր Եվրոպայում, մասնավորապես սիրողական ակումբների պատանեկան թիմերի համար[9]:

Այգները ՈՒԵՖԱ-ի պատվավոր անդամ էր[10]։

Հիշատակ

2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հունիսի 20-ի խաղերի սկզբում նեկ րոպե լռությամբ մարզադաշտերը հարգել են այդ օրը մահացած Գերհարդ Այգների հիշատակը[11]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Fußball-Funktionär Gerhard Aigner ist gestorben (գերմ.)
  2. White, Jim (2001-11-26). «Interview: Gerhard Aigner». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-06-20-ին.
  3. UEFA’s director general has called down for downsizing Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. «Qué fue de… Gerhard Aigner: uno de los padres de la Champions League». Արխիվացված է օրիգինալից 2023-04-15-ին. Վերցված է 2023-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. sportschau.de. «UEFA-Generalsekretär: Fußball-Funktionär Gerhard Aigner ist gestorben». sportschau.de (գերմաներեն). Վերցված է 2024-06-20-ին.
  6. «Aigner special: Dynamic duo on UEFA.COM» (անգլերեն). UEFA. Վերցված է 2018-08-16-ին.
  7. «Aigner ticks off 'shopping list' football» (բրիտանական անգլերեն). 2004. Վերցված է 2018-08-16-ին.
  8. UEFA’s director general has called down for downsizing Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  9. «The Board». Euro-Sportring. Արխիվացված է օրիգինալից 11 March 2014-ին. Վերցված է 2014-03-11-ին.
  10. «Honorary members – About UEFA – Inside UEFA – UEFA.com» (անգլերեն). UEFA. 2014-01-02. Վերցված է 2018-08-16-ին.
  11. Sportstar, Team (2024-06-20). «Euro 2024: Why was there a moment of silence before the Spain vs Italy match?». Sportstar (անգլերեն). Վերցված է 2024-06-20-ին.